Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհավորել է «Արարատ-Արմենիային»՝ պատմական հաղթանակի առթիվ։
ՀՖՖ նախագահը բարձր է գնահատել թիմի ցուցադրած խաղը, կամքն ու նվիրվածությունը՝ ընդգծելով, որ գրանցված արդյունքը կարևոր ձեռքբերում է հայկական ֆուտբոլի համար։
Մելիքբեկյանը հաջողություն է մաղթել «Արարատ-Արմենիային» առաջիկա հանդիպումներում և նշել, որ թիմի հաղթանակը նոր հնարավորություններ է ստեղծում հայկական ֆուտբոլի զարգացման ու միջազգային ասպարեզում ավելի բարձր արդյունքներ գրանցելու համար։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» դարձավ առաջին հայկական ակումբը, որը հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլում: Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը 1:0 հաշվով հաղթեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային», որի դեմ առաջին հանդիպումն ավարտել էր 1:1 հաշվով։ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ է նվաճում եվրագավաթների հիմնական փուլի ուղեգիր: Եվրոպա լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 28-ին: