«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Արաբկիրի թաղապետարանի մասին իրենց հրապարակումից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «ցունամի» է արել՝ հանձնարարելով թաղապետ Սուրեն Վարոսյանին և իր նախկին վարորդին՝ «ստվերային» թաղապետ Սարո Գաբրիելյանին, սեղմ ժամկետում գտնել արտահոսքի աղբյուրը և զեկուցել իրեն։
Թերթը պնդում է, որ Ավինյանը, փոխանակ կարգուկանոն հաստատի, փորձում է բացահայտել տեղեկացնողներին։ Նշվում է նաև «լիակատար անտերություն»՝ քաղաքաշինության բաժնի պետ սևանցի Դավիթը մոտ մեկ շաբաթ աշխատանքի չի եկել (աշխատակիցների կարծիքով՝ առանց թույլտվության), իսկ «սիրելին» Վահեն, երկու շաբաթ հիվանդագրության մեջ լինելով, Սևանում զբաղվել է իր հանգստի գոտով։
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ, թաղապետ Սուրեն Վարոսյանը մտադիր է պատժել կոմունալ բաժնի երեք աշխատակիցների, որոնք չեն պատասխանել նրա զանգերին. նման տույժի դեպքում նրանք մեկ տարով կհեռացվեն պարգևավճարներից։