Կառավարությունում սպասվում են վերանշանակումներ․ «Ժողովուրդ»

կողմից admin

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը։

Իշխանական կաբինետում սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ում կվերանշանակի, իսկ ում՝ ոչ։

Օգոստոսի 2-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել, իսկ նույն օրը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նրան կրկին նշանակել էր վարչապետ։ Դրան նախորդել էին խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ԱԺ-ում մեծամասնություն էր ձևավորել «Քաղաքացիական պայմանագիր»-ը։

 

Թերթը հայտնում է, որ կառավարության ծրագիրը օգոստոսի 24-ին կներկայացվի ԱԺ, որից հետո կհստակեցվի գործադիրի կազմը։ Քննարկվում է նոր կադրերի ներգրավում, Փաշինյանը բազմիցս հայտարարել է երիտասարդ, արտերկրում կրթված ու միջազգային փորձ ունեցող մասնագետների թվի ավելացման նպատակ։

Focus Mode