41
Այսօր Ֆրանսիայում, ավագ դասարանների աշակերտների և ուսանողների բողոքի ակցիաների ընթացքում, Թուլուզում, Մարսելում, Ռենում և Նանտում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, հայտնել է BFMTV-ն։
Փարիզում իրավիճակը սրվել է նաև Շարանտոնի դարպասների մոտ՝ երթի վերջնակետում, որտեղ անկարգությունների դեմ պայքարի ոստիկանության աշխատակիցները մասնակիցներին կոչ էին անում հեռանալ տարածքից։