31
Մենք ոչ մեկի հետ կռված չենք, որ հաշտեցման օրակարգ ունենանք։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին։
«Մենք ունենք գործընկերների հետ բոլոր հարցերը բարեկամաբար և գործընկերային մթնոլորտում բոլոր հարցերը լուծելու օրակարգ՝ միմյանց շահերի հարգման հիման վրա»,-ասել է նա։
Հիշեցնենք, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ դեկտեմբերին նախատեսում է երեք անգամ այցելել Ռուսաստան։