Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սրբուհի Գալյան, Աննա Վարդապետյան, ՀՀ գլխավոր դատախազություն, ԲԴԽ, իսկ կարող է ինձ հուշեք, ինչ պատասխանեմ վստահորդիս, ում ժամկետային զինծառայող որդուն 2020 թվականի դեկտեմբերին, բանակում հասցրել էին ինքնասպանության, ու հիմա՝ գործը վարույթ ընդունած 4-րդ դատավորի լիազորությունները կասեցվեցին:
Այսինքն, տուժող կողմը արդարադատության սպասումով, հիմա էլ պիտի դիմավորի 5-րդ դատավորին:
Իսկ մինչ 5-րդ դատավորը կստանձնի վարույթը, կլրանա մեղադրյալների քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը:
Այսինքն, պետությունը, ով առաջնային պատասխանատուն է՝ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության ընթացքում զինծառայողի մահվան համար, շարունակում է թույլ տալ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի կոպիտ խախտում…»։