Պատիժը չի ուշանում․ 2024թ-ին Փարիզում ծաղրում էին Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը»

կողմից admin1

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Փարիզ, 2024թ, «Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողություն», ծաղրում էիք Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը», դե, իսկ Փարիզի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչն ասուլիսի ժամանակ ասել էր.

«Ակնհայտ է, որ մենք երբեք մտադրություն չենք ունեցել անարգելու որևէ կրոնական խմբի: Եվ եթե որևէ մեկը վիրավորվել է, մենք շատ ցավում ենք»

Ըըըըը բանը, դե մենք էլ՝ էդ ձեր ասած «կրոնական խմբի» ներկայացուցիչներս, ցավում ենք)))։

Հիշեցնենք՝  2024-ին Փարիզում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ հեղինակը վերստեղծել էր Քրիստոսի և նրա առաքյալների հանդիպման աստվածաշնչյան տեսարանը, որը ներկայացնում էին տրանսվեստիտներ և մերկ երգչուհի։ Սա սուր քննադատության արժանացավ քաղաքական գործիչների և կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների կողմից:

Արարողությունը տեղի է ունեցել Սենի ափին, Իլ դե լա Սիտեի, Աստվածամոր տաճարի, Լուվրի, Թյուիլերի այգու, Էյֆելյան աշտարակի և Ֆրանսիայի մայրաքաղաքի այլ գլխավոր տեսարժան վայրերի մերձակայքում։

Փարիզի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչը հայտարարել էր, որ մտադրություն չեն ունեցել անարգելու որևէ կրոնական խմբի: Եվ եթե որևէ մեկը վիրավորվել է,  շատ ցավում են:

Այսօր արդեն Փարիզն ու մյուս քաղաքները կրակի ճիրաններում են։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode