8
Նեպալում օգոստոսի 26-ին տեղի ունեցած աղետալի ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 675-ի։ Այս մասին հայտնել է երկրի աղետների ռիսկերի նվազեցման և կառավարման ազգային մարմինը։
Միաժամանակ՝ 2,426 մարդ շարունակում է համարվել անհետ կորած։ Նրանց թվում են 517 օտարերկրացիներ, 933 հիդրոէներգետիկայի ոլորտի աշխատակիցներ, ինչպես նաև Նեպալի բանակի 45 զինծառայող, ոստիկանության 40 ծառայող և ներգաղթի ու մաքսային ծառայությունների 19 աշխատակից։
Աղետը տեղի է ունեցել Նեպալ-Չինաստան սահմանին՝ Հիմալայների շրջանում։ Ջրի, ցեխի և քարերի հսկայական հոսքը սրբել է ամբողջ բնակավայրեր, վնասել ճանապարհներ, կամուրջներ, էլեկտրակայաններ և այլ ենթակառուցվածքներ։