15
«Փաստ» օրաթերթը գրում է, որ օրերս տեղեկություններ շրջանառվեցին Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին հետ կանչելու որոշման մասին։ Մեր աղբյուրների պնդմամբ, դեսպանի պաշտոնի մի քանի թեկնածու կա, ամենահավանականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ում գործուղմանը առավել հակված է Արարատ Միրզոյանը։
Նշվում է, որ Սաֆարյանը համակարգում է նաև Եվրասիական տարածաշրջանի ուղղությունը և ունի նորմալ կապեր Սերգեյ Լավրովի ու Ռուսաստանի քաղաքական-դիվանագիտական դաշտի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Նրա «ուղղություններից» է բազմակողմ դիվանագիտությունը, և վերջին շրջանում նա ներկայացրել է Հայաստանը երկու պանելային քննարկումներում։