Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը.մամուլ

կողմից admin2

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 23-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից։

Բիյագովը շուրջ 30 տարի աշխատել է Հայաստանի դիվանագիտական համակարգում՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելով Հայաստանում և արտերկրում։ 2018-2023 թվականներին եղել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը, իսկ 2023 թվականից՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպանը։

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Բիյագովն ունի երկու բնակարան՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Դրանցից մեկը ձեռք է բերել 1999 թվականին, մյուսը՝ 2025-ին, ժառանգությամբ։ Նա հայտարարագրել է նաև 2002 թվականի արտադրության MERCEDES-BENZ ավտոմեքենա։

Բանկային հաշիվներում՝ շուրջ 598 հազար եվրո

2025 թվականի տարեվերջին նրա բանկային հաշիվներում եղել է 597 հազար 618 եվրո, 2 հազար 53 դոլար և ավելի քան 2,2 միլիոն դրամ։

Բանկային ավանդները կազմել են 79 հազար եվրո և 50 հազար դոլար։

Բիյագովի՝ 2025 թվականի ընդհանուր եկամուտները կազմել են 41 միլիոն 799 հազար 929 դրամ։ Դրանցից ավելի քան 16,6 միլիոն դրամը ստացվել է ժառանգությամբ, իսկ մյուս հիմնական մասը՝ ԱԳՆ-ից ստացած աշխատավարձն է։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode