Ովքե՞ր են Փաշինյանի հետ մեկնել Նյու Յորք

կողմից admin1

Նիկոլ Փաշինյանի հետ ԱՄՆ են մեկնել նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Փոխնախարարներից Նյու Յորք են մեկնել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

ԱՄՆ են գնացել նաև Արարատ Միրզոյանի կինը, ով «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենն է ու ԱԺ նախկին փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ով Նորարարության հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Նա Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode