Ովքեր փորեցին «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների ոտքի տակ. «Հրապարակ»

կողմից admin

«Հրապարակ»-ը գրում է, որ իշխող թիմում միանշանակ չեն ընդունել «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուներին մերժելու քայլը։ ՔՊ-ն նախօրեին չընտրեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային, տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի, եվրոպական ինտեգրման հանձնաժողովների նախագահներին։

 

Առաջադրվել էին «Ուժեղ Հայաստան»-ից Հայկ Ֆարմանյանը, Դավիթ Ղազինյանը եւ Արեգ Հովսեփյանը, սակայն իշխանականները, մի քանի օրվա քննարկումներից հետո, մերժեցին՝ պատճառաբանելով, թե անձերն են խնդիրը։ Թերթի պնդմամբ, ՔՊ-ում նշում են, որ պետք էր hարգել սահմանադրական նորմը։

Ըստ աղբյուրների, խնդիրը եղել են իշխող նախագահի հավակնորդները՝ Վահե Ղալումյանը եւ Սոնա Ղազարյանը։ Վերջիններիս շրջապատում, ըստ հրապարակման, փորձել են տապալել ընտրությունը՝ հույսով, որ «ուժեղներն» այլեւս թեկնածու չեն առաջադրի, եւ փոխնախագահները դե ֆակտո կնախագահեն։

Focus Mode