Փաշինյանին «դավաճան» անվանած Արտակ Ավետիսյանն արդարացվել է. Ռուբեն Մելիքյան

կողմից admin1

Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանած բլոգեր Արտակ Ավետիսյանն արդարացվել է։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին հայտնել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Նախընտրական շրջանում ատելության խոսքի հոդվածով (քաղաքական հայացքների հիմքով) մեկ ամսով կալանավորված, այնուհետև ծանրացուցիչ հանգամանքներով խուլիգանության հոդվածով մեղադրված Արտակ Ավետիսյանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Մ.Արամյան) արդարացրեց»,– գրել է Մելիքյանը։

Հիշեցնենք` մայիսի 12-ին Շենգավիթ վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ «Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգեր Արտակ Ավետիսյանին հղի կնոջ աչքի առաջ բռնի կերպով բերման ենթարկեցին։ Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Ավետիսյանը կալանավորվել է ատելության խոսքի հոդվածով։ Ավելի ուշ նրան վերագրվող ենթադրյալ հանցանքը վերաորակվեց, ու ատելության խոսքի տարածման փոխարեն նրան ներկայացվեց խուլիգանության մեղադրանք։ Հունիսի 10-ին հայտնի դարձավ, որ Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից, նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode