Փաշինյանը ցուցակագրում է ՏԻՄ թեկնածուներին․ «Հրապարակ»

կողմից admin2

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանն այժմ զբաղված է աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի առաջադրելիք համայնքապետերի թեկնածուների և ավագանու անդամների ցուցակների ձևավորմամբ։ Ըստ պարբերականի՝ հարցը քննարկվելու է նաև ՔՊ վարչության նիստերում։

Թերթի տեղեկություններով՝ ընտրական համայնքների կուսակցական կառույցներին հանձնարարվել է վարչությանը ներկայացնել առնվազն մի քանի մրցունակ թեկնածու։ Դրանցից պետք է ընտրվի, թե ով ունի հաղթելու առավել մեծ հնարավորություն, և այդ գնահատականի հիման վրա էլ կազմվեն ընտրական ցուցակները։

«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ իրական որոշումը, ամենայն հավանականությամբ, կայացնելու է Փաշինյանը, իսկ ՔՊ վարչության դերը լինելու է այդ որոշումների հաստատումը՝ ներկուսակցական ժողովրդավարության տպավորությունը պահպանելու համար։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode