Պատշգամբ է փլուզվել․ երկու քաղաքացի ընկել է 4-րդ հարկ

կողմից admin

Երևանի Բագրատունյաց փողոցում այսօր պատշգամբի փլուզման հետևանքով երկու քաղաքացի հայտնվել է 4-րդ հարկում։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ շենքի 5-րդ հարկի բնակարանի պատշգամբը փլուզվել է, ինչի հետևանքով երկու անձ ընկել է 4-րդ հարկ։

Փրկարարների օգնությամբ երկու քաղաքացիները դուրս են բերվել վտանգավոր տարածքից։ Նրանցից մեկը հոսպիտալացվել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Focus Mode