Ռուսաստանը դիվանագիտական ուղիներով հրավիրել է եվրոպական երկրներին այցելել Մոսկվա՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացնելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք պետք է հասկանանք, թե Եվրոպան ինչ կբերի այս բանակցություններին։ Հետևաբար, դիվանագիտական ուղիներով հրավիրել ենք եվրոպացիներին գալ Մոսկվա՝ իրենց դիրքորոշումները ներկայացնելու համար։ Դրանից հետո կորոշենք, թե ինչ ձևաչափով կշարունակենք երկխոսությունը Ուկրաինայի հետ»,- նշել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ եվրոպական անվտանգությունն առանց Եվրոպայի մասնակցության քննարկելը տարօրինակ կլիներ՝ հավելելով, որ Մոսկվան դեմ չէ բանակցություններին եվրոպական կողմի մասնակցությանը։