ՔԿԾ պետն իր ենթականերին պարգեւատրել է. «Հրապարակ»

կողմից admin

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանն իր ենթականերից երկուսին պարգեւատրել է։ Տեղեկությունը ստացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

 

Ըստ աղբյուրի, պարգեւատրվածներն են Աննա Մանուկյանը՝ ՔԿԾ կենտրոնական մարմնի շտաբի գլխավոր մասնագետ, եւ Ժեննի Ստեփանյանը՝ օպերատիվ վարչության ավագ օպերլիազոր։ Հիմք են նշվել 2026թ. երկրորդ եռամսյակի արդյունքները, պարգեւները հանձնվել են հուլիսի 29-ին՝ 52 հազար դրամ արժողությամբ ձեռքի ժամացույցներ։

Focus Mode