6
- «Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ընկերուհին՝ Ծովինար Թադեւոսյանը, Քրեակատարողական ծառայությունում կատարում է կամայական ազատումներ՝ հեռացնելով նաև փորձառու կադրերի, որոնք առարկում են հրամաններին։ Թերթը հիշեցնում է, որ նրա նախորդը՝ Ամբակում Գրիգորյանն, էլ էր նույն ոճով աշխատում։
Ըստ «Դատալեքսից» վերցված տվյալների, վերջին մեկ տարում ՔԿԾ-ն դատական ակտերով մոտ 58 մլն դրամ է վճարել նման ազատումների համար, և գործերի քննությունը շարունակվում է։ Թերթը նշում է, որ Ամբակում Գրիգորյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական և շարունակում է ստանալ աշխատավարձ պետբյուջեից։