Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

կողմից admin

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ օրեր առաջ Սյունիքի օդային տարածքում, մասնավորապես Գորիսի հատվածում, նկատվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր, որոնք եկել, պտտվել ու այնուհետ անհետացել են։ Աղբյուրի խոսքով՝ ենթադրություն կա, որ դրանք ուղարկվում են տեսանկարահանելու նպատակով։

 

Նշվում է նաև, որ նախորդ տարվա մայիսին Խոզնավարի տարածքում տեղացիները երկու անօդաչու էին նկատել։ Այնպես էլ, ըստ աղբյուրի, հայկական ԶՈՒ-ին ասվել է որևէ պարագայում չկրակել ու չարձագանքել, քանի որ դրանք վտանգ չեն ներկայացնում։

Focus Mode