Տեր Թադեն ու կինը վտարվել են եկեղեցապատկան բնակարանից

կողմից admin

Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Տեր Թադեն և նրա կինը պետք է ազատեն Մայր Աթոռին պատկանող բնակարանը։ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հայցը։

Բնակարանը Թալինի Մյասնիկյան 3-րդ շենքում է և Արամայիս Թախմազյանին (Տեր Թադե) տրամադրվել էր անհատույց բնակության համար։ Նա այնտեղ բնակվում է կնոջ և երեխաների հետ։

Մայր Աթոռը 2026 թվականի հունվարի 9-ին Թախմազյանին և նրա կնոջը գրավոր պահանջել էր մինչև հունվարի 25-ը ազատել բնակարանը, սակայն նրանք դա չեն արել։ Դրանից հետո եկեղեցին դիմել էր դատարան՝ պահանջելով վերադարձնել բնակարանը և վտարել այնտեղ բնակվողներին։

Դատարանում Տեր Թադեն հայտնել է, որ բնակարանն իրեն տրամադրվել է բանավոր պայմանավորվածությամբ՝ առանց որևէ պայմանագրի կամ բնակության ժամկետի սահմանման։

Դատարանը, սակայն, որոշել է բավարարել Մայր Աթոռի պահանջը՝ Տեր Թադեին և նրա կնոջը վտարել բնակարանից և այն վերադարձնել եկեղեցուն։

Focus Mode