2
Այսօր ժամը 15։00-ի սահմաններում ՆԳՆ-ում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 59-ամա Վ․ Հ․-ն է, ում որպես անհետ կորած էին որոնում։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։