Արամ Վարևանյանը բացառում է, որ «Ուժեղ Հայաստանն» ապահովի 6 ձայնը

կողմից badoyan

Սահմանադրության նոր նախագիծը բացառապես արտաքին պարտադրանքով մշակված փաստաթուղթ է, լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

«Անկեղծ եմ ասում՝ անընդունելի է։ Նախաբանի նկատմամբ նման ոտնձգությունն աբսուրդ է»,- ասել է նա։

Նա նշել է, որ ցանկություն չունի կարդալու նոր Սահմանադրության նախագիծը, վիրավորական է համարում։

Նա հավելել է, որ Հայաստանին պետք է խաղաղություն, բայց պետք չէ այնպիսի աբսուրդներին տուրք տալ, որին կարող ենք տուրք չտալ։

Ինչ վերաբերում է ճնշումներին՝ Վարդևանյանը նկատել է, որ այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է։

«Կարող եմ ասել, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը գիտակցում է այն պատասխանատվությունը, գիտակցում է այն բեռը, այն վստահությունը, որ ստացել է հայրենակիցներից ու դրա շրջանակներում հստակ ու վճռական «ոչ»-ը, որը մենք արձանագրել ենք»,- ընդգծել է նա։

ԱԺ փոխնախագահը բացառել է, որ իրենց խմբակցությունից վեց ձայնը կապահովեն։

«Ես իմ գործընկերների վրա վստահ եմ, համոզված եմ նրանց տեսակի մեջ, և կարող եմ ասել՝ նման երևույթ գոյություն չունի… Իրենք էլ են գիտակցել, որ նման հեռանկար չկա»,- հայտարարել է Արամ Վարդևանյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode