31
«Հրապարակ» օրաթերթի հաղորդմամբ, 2026-ի բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմում է 621 մլն 340 հազար 100 դրամ՝ 2023-ին շուրջ 542 մլն, 2024-ին՝ 603 մլն, իսկ այս տարի 2025-ի համեմատ՝ 18 մլն-ով ավելի։
ՊՈԱԿ-ի միջոցներից հոգացվում են նաև կենցաղային այլ ծախսեր, այդ թվում՝ վարչապետի աղջիկների մատնահարդարումը՝ աղբյուրի պնդմամբ։ Խմբագրությունը փորձել է ճշտում ստանալ վարչապետի աշխատակազմից և խոսնակ Մելանյա Հարությունյանից՝ գրավոր հարցումով, որի պատասխանին, ըստ թերթի, սպասում է մոտ 15 օր։