Վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա․ մեկ հոգի մահացել է

կողմից admin3

Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում։

Դժբախտաբար, հիվանդը մահացել է հիվանդանոցում։ Վթարի հանգամանքները պարզվում են։

Հորդորում ենք բոլոր վարորդներին. երբ տեսնում եք միացված փարոսիկներով շտապօգնության մեքենա, զիջեք ճանապարհը։ Այդ պահին այն ինչ-որ մեկի կյանքի համար է շտապում։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հանրապետական շտապօգնության ծառայությունը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode