«Խոջալուի դահիճ» Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է․ ադրբեջանական GunazTV

կողմից admin

Ադրբեջանական GunazTV-ի պարսկերեն բաժինն անդրադարձել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը՝ հրապարակումը ներկայացնելով «Խոջալուի դահիճ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվեց» վերնագրով։

Քոչարյանը ձերբակալվել էր օգոստոսի 25-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կոմիտեի փոխանցմամբ՝ նրան մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Օգոստոսի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը։

Ադրբեջանական լրատվամիջոցը Քոչարյանին ներկայացրել է «Խոջալուի դահիճ» ձևակերպմամբ՝ իր հրապարակման մեջ օգտագործելով ադրբեջանական կողմի կողմից տարիներ շարունակ շրջանառվող բնորոշումը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode