19
Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արցախի փողոցին72/2 հասցեում գործող «Մաքուր երկաթ» ընկերությունում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են «Մաքուր երկաթ»-ի աշխատակիցները։