«Ժողովուրդ»-ը գրում է, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Արսեն Թարզյանի 2025-ի ընդհանուր եկամուտը կազմել է 52 031 088 դրամ, որից 12 141 088-ը՝ վարչապետի աշխատակազմից աշխատավարձ։ Նա վարկերով ստացել է «Ամերիաբանկից» 34 750 000, «Հայէկոնոմբանկից»՝ 3 090 000, «ԱյԴի Բանկից»՝ 1 400 000 դրամ, տարվա վերջում վարկերի մնացորդը՝ 31 688 476 դրամ։ 2025-ին վարկերի մարմանը ուղղել է 36 988 843 դրամ։
Ունի Երևանի Քանաքեռ-Զեյթունում գտնվող բնակարանի 1/6 բաժինը (ժառանգություն՝ 2008-09-13), տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Արաբկիրում անհատական տան։ 2008 թ. արտադրության BMW-ը ձեռք է բերել 2022-10-29-ին։ Բանկային մնացորդը աճել է 527 728-ից մինչև 2 175 000 դրամ, կանխիկը՝ 0-ից 500 000 դրամ, դոլարը՝ 1600-ից 2100։