9
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտնել է, որ խորհրդարանական ընդդիմությունը քննարկել է համագործակցության մի շարք հարցեր։ Նրա խոսքով՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները գործընկերներ են, թեև բոլոր հարցերում նույն դիրքորոշումը չունեն։
Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ այսօր երկու ընդդիմադիր խմբակցություններն այցելելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսից օրհնություն ստանալու։ Նրա խոսքով՝ այս անգամ Ազգային ժողովը չի ստացել Վեհափառի օրհնությունը։
