4 մարդ է ձերբակալվել Հայոց պատրիարքարանի ուղղությամբ թքելու կասկածանքով

կողմից admin

Երուսաղեմի ոստիկանությունը չորս մարդու է ձերբակալել՝ Հին քաղաքում գտնվող Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու կասկածանքով։

Երուսաղեմի ոստիկանությունը չորս մարդու է ձերբակալել՝ Հին քաղաքում գտնվող Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Ոստիկանության տվյալներով՝ չորս կասկածյալներին ձերբակալել են «իրական ժամանակում»՝ այն բանից հետո, երբ նրանք թքել են Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ։

Բոլոր ձերբակալվածները հարցաքննվել են, ապա ազատ են արձակվել՝ որոշակի սահմանափակումներով։ Նրանց վերագրվում են գործողություններ, որոնք կարող էին սպառնալիք ներկայացնել հանրային անվտանգությանը։

Նույն ժամանակահատվածում ևս երեք մարդ է ձերբակալվել՝ մուսուլմանական գերեզմանների պղծման կասկածանքով։

Focus Mode