30
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աշխարհում տիրող քաոսի պայմաններում կա երկու գերտերություններից մեկի վասալը դառնալու գայթակղություն։
Նրա խոսքով՝ Եվրոպայի նպատակը պետք է լինի բազմաբևեռ աշխարհակարգի և ռազմավարական ինքնավարության պաշտպանությունը։
Նման հայտարարություններ Մակրոնն արել էր նաև ավելի վաղ։ Ապրիլին Սեուլում նա կոչ էր արել միջին տերություններին միավորվել, իսկ սեպտեմբերին առաջարկել էր արհեստական բանականության ոլորտում կոալիցիա ստեղծել։