6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները կստանան տան սերտիֆիկատ

կողմից admin1

ՀՀ–ում 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները մարզերում տուն ձեռք բերելու համար 100 տոկոս սուբսիդավորմամբ սերտիֆիկատ կստանան։ Ծրագիրն ուժի մեջ կմտնի 2027թ․ մարտի 2-ից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։

Ներկայում Հայաստանում այդպիսի 643 ընտանիք կա։ Նրանցից 309-ում 6 անչափահասներ են, 143-ում՝ 7, 46-ում՝ 8 և 34-ում՝ 9 և ավելի երեխա։

Ծրագրով նախատեսվում է, որ 1 երեխայի հաշվով ընտանիքը կստանա 4 միլիոն դրամ, այսինքն՝ առնվազն 6 երեխայի դեպքում ընտանիքը կստանա 24 մլն դրամի հավաստագիր։ Իսկ եթե քաղաքային բնակավայրի փոխարեն նախապատվությունը տրվի գյուղականին, ապա ընտանիքը ևս 4 միլիոն դրամ կստանա (եթե ընտրվի ոչ թե պատրաստի տուն ձեռք բերելու, այլ կառուցելու բաղադրիչը, ապա այս գումարը կարող է օգտագործվել այդ հողատարածքի գնման կամ գյուղատնտեսական նշանակության հողի ձեռք բերման համար)։ Հավաստագրի գումարները կուղղվեն հիփոթեքային վարկով տան ձեռքբերմանը, պետությունը կվճարի ոչ միայն տոկոսագումարները, նաև վարկավորման գործընթացի ծախսերը կհոգա՝ նոտարական վավերացում, կադաստրային ձևակերպում, գույքի գնահատում։

Focus Mode