Վերին Պտղնի գյուղում գտնվող «Կոկո բար»-ի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և հնարավոր է՝ կա վիրավոր կամ վիրավորներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02:50-ին , «պոլիտրավմա հարցական» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 01:30-ի սահմաններում «Կոկո բար»-ում Էդգար Մ.-ն, մյուս կողմից Երևանի բնակիչներ 23-ամյա Ամիր Ա.-ն և 26-ամյա Մուհամադ Ի.-ն վիճաբանել են իրար հետ, ինչի ժամանակ էլ վերջինները ծեծի են ենթարկել Էդգար Մ.-ին՝ պատճառելով նրան մարմնական վնասվածքներ։
Կոտայքի համայնքային ոստիկանները կասկածյալներ Ամիր Ա.-ին և Մուհամադ Ի.-իմ նշված ակումբում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և փոխանցվել ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Ըստ տեղեկությունների՝ կասկածյալներն աշխատում են «Ալֆա» պահնորդական ընկերությունում՝ որպես անվտանգության աշխատակիցներ