«Սիրելի կին վարորդներ, հիշո՞ւմ եք, չէ՞, այլևս չենք հանդուրժում. սա միայն տան պատերի ներսում կատարվողին չի վերաբերում», իր տեսաուղերձում հայտարարել է Աննա Հակոբյանը՝ դիմելով կին վարորդներին։
«Ձեր մեքենաներում պահեք աղմկող իրեր և ամեն անգամ, երբ մի քանի ժամ խցանման մեջ եք մնում, մեծ աղմուկ բարձրացրեք այնպես, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են ուղեղներն աշխատացնել այս իրավիճակը լուծելու համար։
Սիրելի, մի քիչ ավելի համարձակ տղամարդ վարորդներ, կարող եք դուք էլ միանալ։ Պետական կառույցները երբեք չեն լսում այն դժգոհությունը, որը համարձակություն չունի հնչելու։
Այնպես որ, սիրելի կանայք, որքան հնարավոր է բարձր հնչեցրեք այն։ Թե չէ կարող է պարզվել, որ Երևանի խցանումների համար նախկին իշխանությունները են մեղավոր, այ եթե անցած 30 տարում Հայաստանի տնտեսությունը համաչափ զարգանար և ավտոմեքենաների քանակը աստիճանաբար ավելանար, այլ ոչ թե երկրաչափական պրոգրեսիայով, Հայաստանի մայրաքաղաքում այսօր այս վիճակը չէր լինի»,- նշել է Աննա Հակոբյանը։