Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր պարտքն է համարում երկրորդ ժամկետով առաջադրվելը, եթե նախագահական ընտրությունները կայանան նախքան պատերազմի ավարտը։ Այս մասին նա հայտարարել է «NBC News»-ին տված հարցազրույցում:
«Եթե ընտրությունները լինեն պատերազմի ընթացքում, ապա, բնականաբար, ողջ պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնելու, քանի որ պարտավոր եմ պաշտպանել հայրենիքս՝ այս պատերազմի առաջին իսկ օրվանից մինչև վերջ»,— նշել է Զելենսկին:
«Ես ասել եմ՝ եթե պատերազմը չավարտվի, և եթե Թրամփն ու Պուտինը ցանկանան, որ ես ընտրություններ անցկացնեմ, ապա մեզ առնվազն պետք է… Իհարկե, առաջնահերթը մեր ժողովրդի կամքն է, բայց եթե նրանք իսկապես դա են ուզում, ես ասացի՝ տվեք մեզ առնվազն 60-օրյա զինադադար՝ առանց որևէ այլ բանակցությունների: Սակայն հավատացեք ինձ՝ սա բացարձակապես վտանգավոր ու անհավանական է թվում, որովհետև մեզ անհրաժեշտ են ազնիվ ընտրություններ, մեզ պետք է, որ մեր զինվորները քվեարկելու հնարավորություն ունենան», – հավելել է Զելենսկին: