38
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխությունների նախագիծ։
Նախագծով առաջարկվում է 2028 թվականի հունվարի 1-ից կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչների մեկ դրույքի համար սահմանել 300 հազար դրամ աշխատավարձ՝ համապատասխան դեպքերում նախատեսելով նաև 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար։
Նոր կարգավորումները կվերաբերեն ինչպես 90-100 տոկոս արդյունք գրանցած և կրկին ատեստավորված ուսուցիչներին, այնպես էլ նրանց, որոնց ատեստավորման արդյունքի հիման վրա սահմանված հնգամյա ժամկետը լրացել է։
Նախագծի վերաբերյալ առաջարկներն ու դիտարկումները հնարավոր է ներկայացնել մինչև 2026 թվականի նոյեմբերի 13-ը ներառյալ՝ e-draft.am հարթակում։