35
Վրացական լրատականները հայտնում են, որ խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիում՝ «Կայարանի հրապարակ»-ի տարածքում, հետիոտնային կամրջի վրա։
Ըստ հրապարակված տեսանյութերի՝ թանձր ծուխը երևում է մայրաքաղաքի տարբեր թաղամասերից։
Դեպքի վայրում են հրշեջ-փրկարարական ջոկատներն ու ԱԻՆ-ի մեքենաները։
Հրդեհի վերաբերյալ առայժմ մանրամասներ չեն հաղորդվել։