41
Ղազախստանի Ատիրաու քաղաքում ձերբակալվել է 10 մարդ, որոնք կասկածվում են էքստրեմիստական խումբ ստեղծելու, այն ղեկավարելու և դրա գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև ահաբեկչության քարոզչության և կրոնական թշնամանք հարուցելու մեջ, հայտնել է Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն: Բոլոր 10 անձինք ձերբակալվել են միաժամանակ՝ հոկտեմբերի 30-ին, դատախազության մարմինների համակարգմամբ՝ նախաքննության շրջանակներում։