31
Միացյալ Նահանգների միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 10-ին և 11-ին, X-ում հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
«Քննարկումները կկենտրոնանան պատերազմից հետո անվտանգության, լարվածության թուլացման, մարդասիրական նախաձեռնությունների և խաղաղության ուղղությամբ հաջորդ քայլերի վրա», — գրել է նա X-ում:
Ամերիկացի պաշտոնյան պարզաբանել է, որ բանակցությունները կանցկացվեն աշխատանքային խմբի մակարդակով՝ «նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու ջանքերի շրջանակում»: