Մոսկվան հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա մոտ ապագայում

կողմից admin2

Մոսկվան հույս ունի, որ խորհրդակցական տարածաշրջանային «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան՝ գումարած Ռուսաստան, Իրան և Թուրքիա) հերթական հանդիպումը կկայանա մոտ ապագայում,  «ՌԻԱ Նովոստի» -ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս հարթակի մասնակիցները պայմանավորվել են առաջ մղել միավորող օրակարգը։ Հույս ունենք, որ մոտ ապագայում այս ձևաչափով հերթական հանդիպումը կկայանա», — ասել է Լավրովը Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստում։

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում համագործակցության հարցերով խորհրդակցությունների վեցակողմ ձևաչափի (Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան) ստեղծման առաջարկով 2020-ի վերջին հանդես են եկել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Վրաստանը բազմիցս հրավիրվել է մասնակցելու այս ձևաչափին, սակայն այդպես էլ չի միացել դրա աշխատանքներին։

2021-ի դեկտեմբերին Մոսկվայում տեղի է ունեցել հարթակի առաջին նիստը՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Ձևաչափի երկրորդ հանդիպումը, որը միաժամանակ առաջինն էր արտգործնախարարների մակարդակով, կայացել է 2023-ի հոկտեմբերին՝ Թեհրանում։

Իսկ այս ձևաչափով վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2024-ի հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode