Ովքե՞ր են Ուշիի ողբերգական վթարի զոհերը

կողմից admin2

«Շատ լավ, օրինակելի ընտանիք էր: Հայրը՝ Վահրամը, որը մահացել է, հայրենիքին նվիրված մարդ էր. երկար տարիներ ծառայել է զինված ուժերում, փոխգնդապետ էր, կադրային սպա, Պաշտպանության նախարարությունում բարձր պաշտոն էր զբաղեցնում:

Դեկտեմբերին դառնալու էր 50 տարեկան (1976 թ. ծնված): Երկար տարիներ ծառայել է Արցախում, Քարվաճառում կռված տղա է, ռազմական ակադեմիա էր ավարտել: Կինը 49 տարեկան էր, իսկ տղան՝ 18: Տղայի ծննդյան տարեդարձը օրեր առաջ են նշել, պատրաստվում էր բանակ գնալ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է Հնաբերդի վարչական ղեկավար Արմեն Իսրայելյանը անդրադառնալով նոյեմբերի 3-ին Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհ դարձած երեք հնաբերդցիներին։

Վարչական ղեկավարի փոխանցմամբ՝ զոհված զինվորականն ուներ նաև երկու ամուսնացած դուստր, իսկ 80-ն անց ծնողները ապրում են գյուղում։

«Թեև Երևանում էին ապրում, բայց շատ հոգատար էին, կապված էին գյուղին: Ամբողջ գյուղը սգում է այս անդառնալի կորուստը, բառեր չեմ գտնում նկարագրելու»,-հավելեց նա:

Վարչական ղեկավարը, խոսելով վթարի պատճառների մասին, նշեց որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, բեռնատարի արգելակները չեն աշխատել, ինչն էլ դարձել է շղթայական վթարի և ողբերգական հետևանքների պատճառ: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode