Մարտին Ռոուզը նշանակվել է Balenciaga-ի նոր ստեղծագործական տնօրեն

կողմից admin2

Լոնդոնաբնակ դիզայներ Մարտին Ռոուզը նշանակվել է ֆրանսիական Balenciaga նորաձևության տան ստեղծագործական տնօրեն։ Այս մասին ուրբաթ հայտնել է ընկերությունը։ Նա պաշտոնը կստանձնի նոյեմբերի 16-ից՝ փոխարինելով Պիերպաոլո Պիչոլիին, որը պաշտոնը զբաղեցրել էր ընդամենը երեք սեզոն։

Ռոուզը Balenciaga-ի հետ համագործակցության փորձ ունի․ 2015-2018 թվականներին նա աշխատել է ապրանքանիշի տղամարդկանց հագուստի ուղղությամբ՝ Դեմնայի ստեղծագործական ղեկավարության օրոք։ Այժմ նա պատասխանատու կլինի ամբողջ նորաձևության տան ստեղծագործական քաղաքականության համար։

Մարտին Ռոուզը հայտնի է իր համանուն ապրանքանիշով, որի ոճը ոգեշնչված է բրիտանական ենթամշակույթներից։ Նրա երկրպագուների թվում են Ռիհաննան, Քենդրիկ Լամարը, A$AP Rocky-ն և Թիմոթի Շալամեն։

Kering-ի գործադիր տնօրեն Լուկա դե Մեոյի խոսքով՝ Ռոուզի նշանակումը նոր շունչ կհաղորդի Balenciaga-ին՝ ամրապնդելով ապրանքանիշի կապը երիտասարդ սերնդի և ժամանակակից մշակույթի հետ։

Նշանակումը նաև կարևոր փուլ է դիզայների կարիերայում․ նա կդառնա Balenciaga-ի 109-ամյա պատմության առաջին կին ստեղծագործական տնօրենը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode