«Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի։ Իրենց արդյունքներն են տալիս հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանում խաղաղության փաստացի հաստատումը»,- ասել է նա ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը։
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով՝ դրան մեծապես նպաստել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ Տարածաշրջանում փաստացի խաղաղություն է հաստատվել, հայտարարել է նա Մոսկվայում ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ։
Մեծ նշանակություն ունի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Դրա վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռևս Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ աշխատանքային խմբի շրջանակում։ Միևնույն ժամանակ, բոլոր լոգիստիկ նախագծերը պետք է ունենան տնտեսական հիմնավորում և ապահովեն ծախսածածկում, ասել է Շոյգուն։