56 օր հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվեց՝ տնային կալանքի

կողմից admin2

ՔԿՀ-ում շուրջ 56 օր հացադուլի մեջ գտնվող կալանավոր Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար պապոյան հացադուլի 56-րդ օրը Աշոտ Բադալյանի խափանման միջոցը փոխեց տնային կալանքի, նա դեռևս հացադուլի մեջ էր, իսկառողջական վիճակը շատ վատ է , տեղափոխել են բժշկական կենտրոն։

Նշենք որ աննախադեպ է քանի որ ամենաերկար հացադուլի ժամկետը հայաստանում եղել է 52 օրը։

Աշոտ Բադալյանը հացադուլի մեջ է սեպտեմբերի 14-ից ՝ համաձայն չլինելով մեղադրանքի հետ։ Ինչպես հայտնել ենք՝ նա շուրջ 1 տարի է, ինչ կալանքի տակ է մերձավորի, մասնավորապես՝ քրոջ որդու սպանության գործով։ Ըստ քրեական վարույթի՝ Բադալյանը և քրոջ որդին վիճել են այգետնակի բանալիները վերցնելու հարցի շուրջ, հնչել են հայհոյանքներ, ինչից հետո կրակել է Սուքիասյանի ուղղությամբ։ Բադալյանը, սակայն, մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպանները պնդում են՝ ոչ թե սպանություն է տեղի ունեցել, այլ՝ անհրաժեշտ պաշտպանություն։ Ըստ պաշտպանների՝ Աշոտ Բադալյանի և նրա քրոջ որդու միջև տևական ժամանակ բավականին լարված հարաբերություններ են եղել։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode