«Սվետիկն ինձնից նեղացած գնաց». Արամ Մելիքյանի հուզիչ հրապարակումը

կողմից admin2

Արամ Մելիքյանը պատմել է Սվետլանա Առաքելյանի հետ վերջին հանդիպման և այն դրվագի մասին, որը մինչ օրս ծանր է տանում։ Նրա խոսքով՝ վերջին անգամ Սվետային հանդիպել էր ամռանը՝ «Արմգեյմսի» նկարահանումների ժամանակ։

Խաղի ընթացքում Ագնեսը մի քանի խախտում էր թույլ տվել, սակայն Արամը չէր արձագանքել։ Դա նեղացրել էր Սվետլանային, որը նրան ասել էր, թե կարծես տարբերություն է դնում իրենց միջև։

Արամի խոսքով՝ այսօր՝ Սվետլանայի հոգեհանգստին ներկա գտնվելիս, հիշել է այդ միջադեպը և գիտակցել, որ իրենց վերջին հանդիպման ժամանակ Սվետան իրենից նեղացած էր հեռացել։ Դրանից հետո նրանք այլևս չեն խոսել։

Հենց այդ հանգամանքն է հատկապես հուզել Արամին, որը ցավով է հիշել իրենց վերջին հանդիպումը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին Կոտայքի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 07:50-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա՝ երկաթե արգելապատնեշներին։ Վարորդը տեղում մահացել է։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա բլոգեր Սվետլանա Առաքելյանն է։

​

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode