Այսօր Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սրտի կաթվածից մահացած Արսեն Գևորգյանին կալանավորող դատավորը Արամ Գրիգորյանն է:
Կալանքը սահմանող դատավոր Արամ Գրիգորյանն այն դատավորն է, որը ժամանակին արդարացրել էր Գագիկ Ծառուկյանին։ Այդ որոշումից հետո Գրիգորյանը հայտնվեց իշխանական շրջանակների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Նրան հրապարակավ Փաշինյանը մեղադրում էր կաշառքով որոշում կայացնելու մեջ, որը համակարգին մոտ կանգնած անձանց կարիքով՝ անդրադարձել էր դատավորի վարքագծի վրա, այդ հայտարարությունից հետո նա հնազանդորեն բավարարում էր կալանքի բոլոր միջնորդությունները, հատկապես՝ այն ընդդիմադիր գործիչների, որոնք իշխանությունների թիրախում են եւ որոնց նստելով Նիկոլ Փաշինյանը կարող էր շահագրգռված լինել։
Ըստ տեղեկությունների՝ Կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի մտերիմն է:
Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ տղա երեխա։ Նա Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուն էր։