Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ելույթ է ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում։ Նա ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին։
Գյուլերը նշել է, որ այս շրջանում փոխադարձ վստայության հիման վրա Թուրքիան ամրապնդում է ռազմական համագործակցությունը եղբայրական Ադրբեջանի հետ՝ մասնավորապես համատեղ ռազմական ուսումնական վարժանքների, զորավարժությունների ու ռազմարդյունաբերության մեջ, հայտնում է TRT Haber-ը։
«Ուշադիր հետևում ենք Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության գործընթացին։ Համոզված ենք, որ տևական խաղաղությունը կնպաստի Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը, տրանսպորտային և առևտրային կապերի, ինչպես նաև տնտեսական համագործակցության զարգացմանը»,- տեղեկացրել է նախարարը։