Ի՞նչ եք առաջարկում` կալանքը հանենք, սաղին տանենք տո՞ւն․ Արմեն Խաչատրյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

կողմից admin1
ՀՀ–ում կալանքը որպես պատժամիջոց կամ քաղաքական հաշվեհարդարի գործիք չի կիրառվում իշխանության ընդդիմախոսների նկատմամբ։ Նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը` խոսելով «Նուբարաշեն» ՔԿՀ–ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան մասին։
«Քրեակատարողական հիմնարկի բոլոր պետական պաշտոնյաներն ունեն որոշակի պատասխանատվություն, և մահվան հարցը քննարկվում է։ Կաշառք տալը համարվում է ծանր հանցագործություն ու երբեմն կալանք էլ է կիրառվում, դատարանն էլ համարել է, որ կալանքի միջնորդությունը պետք է բավարարել։ Այո, մեծ սթրես, լուրջ հոգեբանական խնդիր է ազատազրկումը, ո՞վ չգիտի այդ մասին։ Հանցագործությունների կանխարգելման մեծ գործոն է կալանքը նրանով, որ այդ ամենը բավականին դաժան է լինում, դրա համար էլ այլ մարդիկ չեն անում (նույն հանցանքը)։ Ի՞նչ եք առաջարկում` կալանքը հանենք, սաղին տանենք տո՞ւն»,– ասաց Արմեն Խաչատրյանը։
ՔՊ–ական պատգամավորը համոզված է` կալանքը Հայաստանում հաճախ չի կիրառվում և բացառապես քննությանը խոչընդոտելու փորձերը կանխելու նպատակով է արվում:
Արսեն Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10-ին, ինֆարկտից։  Մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode