Արմեն Գրիգորյանը կարող է իր տարբերվող տեսակետը հայտնել՝ ԵՄ ինտեգրման օրակարգի առնչությամբ, սա նաև բանավեճի լավ հնարավորություն է, ի վերջո մենք ժողովրդավար երկիր ենք, բայց թե ինչու հիմա, դա միայն ինքը կարող է ասել։ Այս մասին այսօր ԱԺ-ում նշել է ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանն՝ անդրադառնալով ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի սկանդալային հոդվածին, որում նա քննադատել էր և, ըստ էության, խիստ ձևական է համարել իշխանությունների գործողությունները, պրոպագանդան ԵՄ ինտեգրացման գործընթացի մասով։
Սոնա Ղազարյանը չի թաքցրել, որ իրենք ներսում մինչ այդ էլ ունեցել են տարակարծություն ՔՊ թիմում՝ Արմեն Գրիգորյանի հետ, բայց նա համարում էր, որ ինստիտուցիոնալ քայլեր են արվել արդեն իսկ ու անշրջելիորեն ՀՀ-ն գնում էր դեպի ԵՄ։
Իսկ Արմեն Գրիգորյանի կողմից արտահերթ ընտրությունների օրակարգին զուգահեռ այսպիսի համարձակ ելույթները ՔՊ-ական պատգամավորը համարում է, որ առողջ բանավեճի հարթակ է բացում Արմեն Գրիգորյանը՝ հանրային դաշտում դիսկուրսի համար։
Լրագրողների հարցին, թե որ մասով է ինքն անձամբ կիսում Արմեն Գրիգորյանի մտահոգությունը, որ մասով՝ Սոնա Ղազարյանը խուսափել է կոնկրետ պատասխանից, մի պահ մոռանալով, որ ազատ կարծիքի արտահայտմանն իբր կողմ է արտահայտվել իրենց թիմը ու չի խորշել ԱԽՔ-ի հոդվածից հետո։
Ինչո՞ւ է Արմեն Գրիգորյանը, որ նույն իշխանական թիմի անդամ էր, համարում, որ ԵՄ անդամագրումը անհեռանկար գործ է և այն ավելի մեծ կախվածության մեջ կգցի Հայաստանին Ռուսաստանից, ավելին՝ աշխարհագրորեն նա հնարավոր չի համարում գոնե այս փուլում մեր ԵՄ ինտեգրացիան, ուրեմն ինչո՞վ է նա սխալվել, երբ կրկնում էր ընդդիմությանը։ Այս հարցին ևս ՔՊ-ական երբեմնի գործընկերոջը խուսափել է պատասխան տալ։