Ինչ որոշում էլ ՀՀ-ն կայացնի ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ, դա չի ազդի միության կայունության վրա. Վալենտինա Մատվիենկո

կողմից badoyan

Ըստ Մատվիենկոյի՝ ԵԱՏՄ-ն կայուն է՝ անկախ Հայաստանի անդամակցության որոշումից, միությունն ապացուցել է իր արդյունավետությունն ու փոխադարձ օգուտը։

Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը։ Ինչ որոշում էլ որ կայացնի Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, դա չի ազդի միության կայունության վրա, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության կայունությանը, անկախ Հայաստանի իշխանությունների կողմից կայացված որոշումից, դա չի ազդի դրա կայունության վրա։ Այն ապացուցել է իր արդյունավետությունն ու փոխադարձ օգուտը։ Մյուս պետությունների հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ անընդհատ աճում է», — ասել է նա Վիետնամ կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում։

Երևանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

 

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode