Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրք նախարար

կողմից badoyan

Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ ցամաքային և երկաթուղային սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները։ Սակայն Անկարան սպասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական համաձայնության հասնեն։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, փոխանցում է ermenihaber-ը։

Անթալիայում անցկացվող COP31 կլիմայական համաժողովի շրջանակում պատասխանելով լրագրողների, մասնավորապես՝ ադրբեջանցի լրագրողների հարցերին՝ Ուրալօղլուն նշել է, որ թուրքական կողմն արդեն ավարտել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները թե՛ Ալիջանի ցամաքային անցակետի, ր թե՛ երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։

Նրա խոսքով՝ Անկարան սպասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական համաձայնության գան, և հաշվի է առնում նաև Բաքվի մտահոգությունները։ Նախարարը հավելել է, որ սահմանների բացումը, իր գնահատմամբ, երկար չի տևի։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode